«Մահմեդական եղբայրներ» շարժումը Եգիպտոսի նախագահի «պահեստային» թեկնածու է առաջադրել: Դա «Ազատության եւ արդարության կուսակցության» նախագահ Մուհամեդ Մուրսին է, ով «Մահմեդական եղբայրներին» ներկայացնում է քաղաքական մակարդակում:
Ավելի վաղ «Մահմեդական եղբայրներն» առաջադրել էին Հայրատ ալ Շաթիրի թեկնածությունը, սակայն մտավախության կա, որ նա կարող է դուրս մնալ նախագահական ընտրարշավից դատական անցյալի պատճառով: Չնայած ալ Շաթիրին հաջողվել էր համաներման հասնել որպես նախորդ ռեժիմի քաղբանտարկյալ, սակայն, այդուհանդերձ, մտավախություն կա, որ ընտրական հանձնաժողովը կարող է հանել նրա թեկնածությունը:
Հիշեցնենք, որ «Մահմեդական եղբայրները» հաղթել էին խորհրդարանական ընտրություններում: Նախագահական ընտրությունենրի առաջին փուլը տեղի կունենա մայիսի 23 եւ 24 –ին: Եգիպտոսի նախագահի առաջատար թեկնածուներից են համարվում ԱՊԼ նախկին ղեկավար, Հոսնի Մուբարաքի ռեժմի օրոք արտգործնախարարի պաշտոնն զբաղեցրած Ամր Մուսան եւ նախկին վարչապետ, գեներալ –լեյտենանտ Ահմեդ Շաֆիկը:




























