Լիբիային նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին` Սեյֆ ալ Իսլամը առաջիկայում Զինթանից կտեղափոխվի Տրիպոլիի բանտ: Այս մասին հաղորդում է եգիպտական МЕНА գործակալությունը` տեղեկացնելով, որ նա փաստաբան է ընտրել:
Ավելի վաղ նշվում էր, որ Լիբիայի ազգային անցումային խորհուրդը հրաժարվում է Քադաֆիի որդուն հանձնել Հաագայի միջազգային քրեական դատարանին եւ պատրաստվում է նրան դատել Տրիպոլիում: Եվրոպական լրատվամիջոցներում տեղեկություններ կային բանտում Սեյֆ ալ Իսլամին ֆիզիակական բռնությունների ենթարկելու մասին:
Քադաֆին սպանվել էր անցած տարի հոկտեմբերին, նրա որդուն ձերբակալել էին նոյեմբերին` Նիգերի հետ սահմանը հատելու ժամանակ:




























