Ամերիկյան Ford ընկերությունը մոտ 140 հազար ավտոմեքենա է հետ կանչում: Պատճառը դիմապակին մաքրող համակարգում անսարքությունն է:
Հետկանչման ենթակա են 2010թ. օգոստոսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 18-ը թողարկված ավտոմեքենաները: Այդ մեքենաների ապակին մաքրող համակագում կարող է բացակայել էլեկտրալարի մեկուսիչը, որը, անձրեւաջրերի ներս թափանցման պարագայում, կարող է կոտրել մեքենայի մաքրիչը: Դա էլ, իր հերթին, կարող է հանգեցնել վարորդի կողմից դիմապակու վատ մաքրմանը, ինչն էլ, ըստ Ford Motor -ի, կմեծացնի ԱՃՊ-ի ռիսկը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:




























