Հարավային Օսիայի նախագահական ըտնտրությունները կայացած են համարվել:  Քվեարկությանն արդեն մասնակցել է ընտրողների  30%-ը, հաղորդում է Հարավային Օսիայի ԿԸՀ-ն:

Նշենք, որ Հարավային Օսիայում այսօր` ապրիլի 8-ին անցկացվում է նախագահական կրկնակի ընտրությունների երկրորդ փուլը:  Այս փուլում կմրցեն Հարավային Օսիայի ՊԱԿ-ի նախկին ղեկավար Լեոնիդ Տիբիլովը, ով առաջին փուլում ստացել էր ընտրողների ձայների 42,48%-ը,  եւ  հանրապետության նախագահին կից  մարդու իրավունքերի պաշտպանության  հարցերով լիազոր ներկայացուցիչ Դավիդ Սանակոեւը, որին առաջին փուլում աջակցել էր քաղաքացիների 24,58%-ը:

Ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել մարտի 25-ին: