Նիգերիայի կենտրոնական մասում գտնվող Կադունա քաղաքում  այսօր` ապրիլի 8 –ին տեղի ունեցած մեքենայի պայթյունի արդյունքում առնվազն 20 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ, հաղորդում է AFP-ին:

Պայթյունը որոտացել է քաղաքի ամենաբանուկ փողոցներից մեկում, որտեղ մի քանի սրճարաններ, հյուրանոց եւ եկեղեցի կա: Ենթադրվում է, որ ահաբեկչի հիմնական թիրախը եղել են Զատիկի կապակցությամբ հոգեւոր արարողությանը մասնակցող քրիստոնյաները, նշում է AP գործակալությունը:

Նշենք, որ այս երկրի կենտրոնական մասում քրիստոնեական սրբավայրերի դեմ ահաբեկչութունները պարբերական բնույթ են կրում: