Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ապրիլի 8 –ին հայ ժողովրդին շնորհավորել է Սբ Հարության տոնի կապակցությամբ.

«Իմ թանկագին հայրենակիցներ

Այսօր Հայ առաքելական սուրբ եկեղեցին տնում է Քրիստոսի Հարության տոնը: Տոնի կապակցությամբ թույլ տվեք շնորհավորել ձեզ` Վրաստանի քաղաքացիներին եւ Հայ առաքելական եկեղեցու հավատացյալներին ողջ աշխարհում:

Հայ եւ վրաց ժողովուրդների բարեկամությունը եկել է դարերից, եւ մեր եկեղեցիները մեծ ներդրում են ունեցել քրիստոնեական համաշխարհային քաղաքակրթության մեջ:

Բացառիկ եւ անգնահատելի են այն ջանքերը, որոնք Վրաստանի հայազգի քաղաքացիները ներդնում են մեր պետականության ամրապնդման եւ ժողովրդավարական երկիրի կառուցման գործում:

Բոլորին շնորհավորում եմ այս մեծ տոնի կապակցությամբ, մաղթում խաղաղություն, առողջություն եւ բարեկեցություն ձեր ընտանիքներին», -ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է  նախագահի պաշտոնական կայքում: