Ռուսաստանի Տուլայի մարզում քրեական գործ է հարուցվել գործարարի նկատմամբ, ով երեք մարդու է սպանել: Կատարվածի յուրօրինակությունը նրանում է, որ տղամարդը հանցագործություն է կատարել` ընտանիքին կողոպտիչներից պաշտպանելու համար:
Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների` չորս զինված հանցագործներ ներխուժել են գործարարի տուն, որտեղ եղել են նաեւ նրա կինն ու հինգ երեխաները: Կողոպտիչներն սկսել են ծեծի ենթարկել ընտանիքի անդամներին, սակայն տանտերը կարողացել է վերցնել խոհանոցի դանակը եւ երեք հարձակվողներին մահացու վիրավորել: Չորրորդ կողոպտիչը թաքնվել է: Գործարարը հոսպիտալացվել է, նրա ընտանիքի մյուս անդամներին բժշկական օգնություն է ցուցաբերվել:
Ներկայումս կատարվում է հետաքննություն` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու համար:




























