Հանրահայտ ամերիկացի դերասան Առնոլդ Շվարցենեգերը հաստատել է այն տեղեկությունը, թե հնարավոր է նկարահանվի «Երկվորյակներ» ֆիլմի շարունակության մեջ:
«Ես կհամաձայնեմ նկարահանվել նման նախագծում առանց մտածելու, քանի որ դա իսկական զվարճանք է»,-հայտարարել է Շվարցենեգերը:
Ինչպես հաղորդում է KP.ru-ն, ֆիլմի շարունակության մեջ որպես երրորդ եղբայր կարող է հանդես գալ Էդդի Մերֆին:




























