Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI –ը  Զատիկի կապակցությամբ  ավանդական ուղերձով դիմել է կաթոլիկներին` Վատիկանի Սբ Պետրոսի հրապարակում ողջույնի խոսքը հնչեցնելով 65 լեզվով:

Իր խոսքում Հռոմի պապը խաղաղության, միաբանության  եւ կրոնական ազատության կոչ է արել,  հաղորդում է Deutsche Welle-ն: Նա անդրադարձել է Սիրիայում, Նիգերիայում, Մալիում, Իրաքում իրավիճակին` խաղաղ երկխոսության շարունակման կոչ անելով նաեւ Իսրայելին եւ Պաղեստինին:

Հետապնդումների ենթարկվող քրիստոնյաներին  նա արիության  կոչ է ուղղել եւ մաղթել, որ Հարության ցնծությունը թեթեւացնի նրանց տառապանքները: