Ռուսական էստրադայի փոփ արքա Ֆիլիպ Կիրկորովն ապրիլի 8-ին մկրտել է դստերը`Ալլա –Վիկտորյային: Մկրտության արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայի կենտրոնում գտնվող Իլյա մարգարեի տաճարում, որը մի քանի ժամ առաջ փակվել է այցելուների համար:
Մկրտության արարողությանը մասնակցել են Կիրկորվի մտերիմներն ու հարազատները` Ալլա Պուգաչովան` Մաքսիմ Գալկինի հետ, Նիկոլայ Բասկովը, Անի Լորակը, Լոլիտա Միլյավսկայան, Անժելիկա Ագուրբաշը, Վալենտին Յուդաշկինը, Արաս եւ Էմին Ագալարովները, Գենադի Խազանովը, երգչի մորաքույր Մարին եւ հայրը` Պետրոս Կիրկորովը:
Կնքահայրը դարձել է Անդրեյ Մալախովը:




























