ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի նախկին սենատոր, հանրապետական Ռիկ Սանտորումի դեմ արշավին միացել են նաեւ պոռնոաստղերը, որոնք դժգոհ են  քաղաքական գործչի նախաձեռնությունից:

«Ամերիկան ընկղմվել է պոռնոգրաֆիայի համաճարակի մեջ, որը թունավորում է ամուսնական միությունը, վատ է անդրադառնում հարաբերությունների վրա, հրահրում է բռնություն եւ խթանում մարմնավաճառության աճին»,- իր պաշտոնական կայքում հայտարարել էր նախկին սենատորը: Ընտրվելու դեպքում նա մտադիր է խստացնել համացանցում պոռնոֆիլմերի դեմ պայքարը, ինչպես նաեւ վերհսկողություն սահմանել հյուրանոցների եւ սեքս-շոփերի նկատմամբ:

Պոռնոինդուստրիայի լիդերները պարտքի տակ չեն մնացել եւ հայտարարել են, որ քաղաքական գործչի առաջարկը իրենց բիզնեսը սնանկության սպառնալիքի տակ է դնում եւ կարող է նպաստել սեռական հանցագործությունների աճին, հաղորդում է «РБК»-ն: