Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը եւ Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին Դելիում բանկցություններ են վարել: Յոթ տարվա մեջ առաջին անգամ Իսլամաբադն ու Դելին բարձր մակարդակով բանակցություններ են վարել:  Հնդկաստանի վարչապետը հայտարարել է կողմերի` հարաբերությունների կարգավորման պարգմատիկ ձգտման մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք կցանկանայինք լավ փոխհարաբերություններ ունենալ»,-իր հերթին լրագրողներին հանդիպումից հետո ասել է  Զարդարին:

Մանմոհան Սինգհը ընդունել է առաջիկայում պատասխան այցով Պակիստան այցելելու Զարդարիի հրավերը:

Նշենք, որ Հնդկաստանն ու Պակիստանը մի շարք չկարգավորված հարցեր ունեն, մասնավորապես Ջամուի եւ Քաշմիրի տարածքային վեճը, որոնք մասնակիորեն վերահսկվում են երկու երկրների կողմից: