Նիգերիայի մահմեդական հյուսիսում գտնվող Կադուն քաղաքի եկեղեցու մոտ տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել է 38 մարդ: Այդպիսին են երկրի իշխանությունների կողմից հրապարկված տվյալները: Ավելի վաղ հաղորդվում էր 20 զոհի մասին:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, պայթյունը որոտացել է քաղաքի ամենաբանուկ փողոցներից մեկում, որտեղ մի քանի սրճարաններ, հյուրանոց եւ եկեղեցի կա: Ենթադրվում է, որ ահաբեկչի հիմնական թիրախը եղել են Զատիկի կապակցությամբ հոգեւոր արարողությանը մասնակցող քրիստոնյաները, հաղորդում է AP գործակալությունը:
Նշենք, որ այս երկրի կենտրոնական մասում քրիստոնեական սրբավայրերի դեմ ահաբեկչութունները պարբերական բնույթ են կրում:




























