Նիգերիայի արեւելքում ապրիլի 7-ի երեկոյան կաթոլիկականն եկեղեցի է քանդվել, որի հետեւանքով զոհվել է 22 մարդ, այդ թվում` 14 կին եւ վեց երեխա: Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 31 մարդ:
Փլուզումը տեղի է ունեցել հեղեղումների հետեւանքով, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Տեղական իշխանությունների տեղեկություններով, այդ ժամանակ եկեղեցու բակում արարողություն էր կազմակերպվել: Երբ ամպրոպ եւ ուժեղ անձրեւ է սկսվել, մոտ երեք հազար մարդ պատսպարվել են եկեղեցում: Սակայն շենքը չի դիմացել. ուժեղ տեղատարափի հետեւանքով քանդվել է եկեղեցու տանիքը, իսկ հետո` պատերը:




























