Եգիպտոսում պայթեցրել են գազատարը, որով վառելիք է մատակարարվում Իսրայել եւ Հորդանան: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 9-ին` Ալ Արիշ քաղաքից ոչ հեռու:

Ականատեսները պատմել են, որ տեսել են, թե ինչպես են մարդիկ մոտեցել գազատարին, ծակել եւ պայթուցիկ սարք տեղադրել, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Այդ գազատարը փաստացի պայթեցնում են ամեն ամիս, սա արդեն 14-րդ պայթյունն է` սկսած անցած տարվանից: Այս տարվա մարտից աշխատանքները դադարեցվել են: