Իտալական փոքր Կաստելո դի Սերավալե քաղաքի մայրիկները պահանջում են աշխատանքից հեռացնել մանկապարտեզի դաստիարակչուհուն` մոդելային արտաքինի պատճառով:
Ամերիկյան ծագմամբ 38-ամյա դաստիարակչուհի Միշել Ռոթը աշխատանքից դուրս զբաղվում է մոդելային գործով, մասնավորապես, նկարահանվում է Vanity Fair-ի համար:
Միաժամանակ կինը քանիցս «Միսս իտալացի մայր» եւ այլ մարզային ու տարածաշրջանային մրցույթների հաղթող է դարձել, հաղորդում է NEWSru.com-ը:
«Նա չափազանց գեղեցիկ է, որպեսզի ինչ-որ բան սովորեցնի մեր երեխաներին», - կարծում են իտալացի մայրիկները, եւ խորհուրդ են հրավիրել, որում Ռոթից պահանջել են կամ հեռանալ մանկապարտեզից, կամ էլ դադարեցնել մոդելի կարիերան:
Միշել Ռոթն ինքը մայրիկների նման պահվածքը բացատրում է նախանձով եւ սիրելի աշխատանքը թողնել չի պատրաստվում: Ըստ մոդելի` երեխաներն ամեն առավոտ չեն համբերում, թե երբ են իրեն տեսնելու:




























