Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դաժան սպանություն է կատարվել. հայտնաբերվել է 26-ամյա երիտասարդի գլխատված դիակ:
Ինչպես տեղեկացնում է «ԱՊԱ»-ն, Էլմիր Սոլթանօղլու Սոլթանովի գլխատված դիակը գտել են Շինխլինսկի փողոցում վարձակալած բնակարանից:
Առայժմ սպանություն գործողի մասին տեղեկություն չկա: Մարդասպանին ձերբակալելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվել:




























