Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Բելլա Պլիեւան ապրիլի 9-ին հրապարակել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները` Պետանվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Լեոնիդ Տիբիլովին հայտարարելով ընտրված նախագահ:
ԿԸՀ-ի տվյալներով` Տիբիլովը 54,12% ձայն է հավաքել, մրցակից Դավիթ Սանակոեւը` 42,65%:
«Լեոնիդ Խարիտոնովիչ Տիբիլովը ընտրված է համարվում Հարավային Օսիայի Հանրապետության նախագահի պաշտոնում», - ասել է Պլիեւան, հաղորդում է «Ռիա Նովոստին»:
Ընտրություններին մասնակցության մակարդակը կազմել է 71,26%, հավելել է Պլիեւան:




























