Գործարար Գագիկ Սարգսյանին, ըստ էության, գերազանցել է ինքնապաշտպանությունը` դանակահարելով երեք հանցագործների, ովքեր հարձակվել էին իր ընտանիքի վրա: Տուլայի շրջանի քննչական կոմիտեի ղեկավար Տատյանա Սերգեեւան ապրիլի 9-ին լրագրողներին հայտարարել է, որ դա է ապացուցում հասցված վերքի բնույթը:

«Հասցված դանակի հարվածների բնույթը հիմք է տալիս ենթադրելու, որ, դա, հավանաբար, եղել է ինքնապաշտպանության սահմաններից դուրս»,- նշել է նա:

Ավելի վաղ ՆԳՆ տարածաշրջանային վարչության ղեկավարի պարտականություններն իրականացնող Անդրեյ Միշագինը հայտնել է, որ հնարավոր է, որ հարձակումը կապված է գործարարի եւ նրա հարազատներից մեկի միջեւ առկա խնդիրների հետ: Այդ հարազատը ներկայումս Ռուսաստանում չի ապրում: Նախնական տեղեկություններով, բոլոր չորս հանցագործները Տուլայի մարզ են եկել Մերձմոսկվայից:

Սերգեեւան նշել է, որ քննությանը արդեն հաջողվել է պարզել հարձակվողների ինքնությունը`նրանք ռուսներ եւ վրացիներ են: Նրանցից ամենաավագը 43 կամ 44 տարեկան է: Նրանք բոլորը նախկինում դատված են եղել:

Քննության ներկայացուցիչը նաեւ հայտնել է, որ Mazda 3 մակնիշի ավտոմեքենան, որով եկել էին հանցագործները Մոսկովյան մարզից եկել էին Տուլա, հայտնաբերվել է բնակավայրի ծայրամասում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հարուցվել է քրեական գործ երկու եւ ավել անձանց սպանության առթիվ: Առավելագույն պատժաչափը` ցման ազատազրկում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ապրիլի  7-ի երեկոյան, երբ Սարգսյանի տանը գտնվում էին կինը, դուստրը, հարսը եւ չորս փոքրիկները, դուռը թակել են: Չորս տղամարդիկ ծեծի են ենթարկել Սարգսյանի հարսին, որը բացել էր դուռը: Հարձակվելով մյուսների վրա` նրանք պահանջել են գումար եւ թանկարժեք իրեր` սպառնալով ատրճանակով: Նրանք զինված են եղել նաեւ դանակով:  Սարգսյանին հաջողվել է վերցնել մոտակայքում գտնվող դանակը եւ մահացու հարված հասցնել  չարագործներից երեքին,  չորրորդը փախուստի է դիմել:

Ինքը` Սարգսյանը, ծանր հարված ստանալով գլխին` ներկայումս գտնվում է հիվանդանոցում:

Սպանվածներից երկուսը գործազուրկներ են, նախկինում դատապարտված Կեվլիշվիլին (1968 թ.ծ.) եւ Ռոժդեստվենսկին (1971 թ. ծ.): Երրորդի ինքնությունը դեռեւս պարզված չէ: