Ապրիլի 9-ի գիշերը Թայվանի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա:

Ցունամիի վտանգի մասին չի հաղորդվում, հայտնում է «Միր» հեռուստաընկերությունը:

Թայվան կղզին մտնում է, այսպես կոչված, Խաղաղօվկիանոսյան հրե օղակի մեջ. սեյսմիկ բարձր ակտիվություն ունեցող գոտի, որտեղ երկրաշարժերը հաճախադեպ են:

1999 թվականին հզոր ստորերկրյա ցնցումների հետեւանքով, որոնց ուժգնությունը կազմել է 7,6 բալ, զոհվել է  ավելի քան 2,6 հազար մարդ: