«Ալ Կաիդայի» գրոհայինները Եմենի հարավում հարձակվել են բանակի վրա, 11 մարդ զոհվել է:
«Ալ Արաբիա» հեռուստաալիքի տվյալներով` բախումը տեղի է ունեցել Աբյան նահանգի Լոդեր բնակավայրում: Փոխհրաձգության արդյունքում զոհվել են հինգ զինծառայողներ, տեղական ցեղախմբի երկու ներկայացուցիչներ եւ «Ալ Կաիդայի» չորս գրոհայիններ:
Իսլամիստները խստացրել են հարձակումներն այն բանից հետո, երբ փետրվարին եմենցիները նախագահ են վերընտրել Աբդրաբբու Մանսուր Հադիին, ով իր առաջնային խնդիրը անվանել էր իսլամիստների դեմ պայքարը, գրում է «Իզվեստիան»:




























