Այսօր լրացել է համակարգչային մկնիկի 23-ամյակը:

1963-ին Դուգլաս Էնգելբարտը հիմնադրել է լաբորատորիա, որտեղ ստեղծվել է NLS (oNLine System) տվյալների հիպերտեքստային էլեկտրոնային բազա եւ «մուկ» սարքը: Սակայն այդ սարքը լայն տարածում է ստացել 1980-ականներին:

NLS-ը ժամանակի ընթացքում ընդլայնել է իր հնարավորությունները: 1968-ի ապրիլի 9-ին Դուգլաս Էնգելբարտը NLS-ի վերջնական տարբերակը ներկայացրել է Սան-Ֆրանցիսկոյում կայացած համակարգչային խոշոր կոնֆերանսի ժամանակ: Դրանից հետո այդ ամսաթիվը դարձել է համակարգչային մկնիկի ծննդյան օրը, գրում է  Calend-ը:

Համակարգչային մկնիկի հայտնագործման համար 1989-ի ապրիլի  9-ին Էնգելբարտն պարգեւատրվել է 10 հազար դոլարի չափով: