Ուղիղ եթերում հույն հեռուստահաղորդավարի վրա ձվեր եւ յոգուրտ են նետել: Հեռուստադիտողները ապրիլի 6-ի երեկոյան իսկական շոու են վայելել:

Դժգոհ բողոքողների թիրախ է դարձել հեռուստահաղորդավար Պանայոտիս Բուրխասը, իսկ պատճառը վերջերս Բուրխասի կողմից պատրաստած թոք-շոուն է եղել` նեոնացիստական «Ոսկե լուսաբաց» կազմակերպության ներկայացուցչի մասնակցությամբ: Հարձակվողները բղավոցով ստուդիա են ներխուժել եւ սկսել են  լրագրողի ուղղությամբ սննդամթերքներ նետել, երբ նա զրուցելիս է եղել հյուրի հետ, հայտնում է The Daily Mail թերթը:

Հյուրն անմիջապես փախել է, իսկ հաղորդավարն սկզբում  պաշտպանվել է ձեռքերով, այնուհետեւ սկսել է  իր վրայից մաքրել հետքերը, ընդ որում` ժամանակ առ ժամանակ նա թեքվել է  բողոքողների կողմը, որոնք հակաֆաշիստական կոչեր են բղավել, եւ ակնդետ նրանց է նայել: Սակայն լուռ ազդման նման ռազմավարությունը չի օգնել: Բուրխասը դանդաղ սեղանի տակ է թաքցրել նոթբուքը, այնուհետեւ առանց շտապելու հանել է  բարձրախոսը եւ, վերջապես, կադրից դուրս է եկել: