Սիրիայի հարցով ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը ապրիլի 10-ին կայցելի Թուրքիայի հարավ` սիրիացի փախստականների ճամբարները տեսնելու համար:

Ինչպես հաղորդում է AFP-ին, վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրները, այդ ուղեւորությունը կտեւի մի քանի ժամ, այնուհետեւ Անանը կուղեւորվի Իրան, որտեղ նրան սպասում են ապրիլի 11-ին:

Նույն օրը փախստականների ճամբարներ կայցելեն ամերիկացի սենատորներ Ջոն Մաքքեյնը եւ Ջո Լիբերմանը: