ՀՅԴ-ն ունի լուրջ մրցակիցներ, որոնց հետ նախորդ ընտրություններում բաժանել է 1-ից 3 տեղերը, եւ որոնց հետ մրցելու է նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այդ մասին այսօր` ապրիլի 9-ին դաշնակցության նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ նշեց ՀՅԴ նախընտրական ծրագրի մշակման խմբի ղեկավար Դավիթ Լոքյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ առաջիկա ընտրություններում դաշնակցությանը կհաջողվի հաղթանակ տանել: Նշենք, որ նախորդ ընտրություններում առաջին-երրորդ տեղերը կիսել են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Բարգավաճ Հայաստանը, եւ ՀՅԴ-ն: Ըստ Դ. Լոքյանի` դաշնակցությունը ներկայացրել է մաքսիմալիստական, սակայն իրատեսական ծրագիր:

Դաշնակցությունը խոստանում է փոխել մարզպետների նշանակման կարգը, ստեղծել բարեփոխումների գործակալություն, ավելացնել Լեռնային Ղարաբաղին տրվող օգնությունը եւ այլն: