Հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել երեւանյան ակումբներից մեկում: NEWS.am-ի տեղեկություններով Հյուսիային պողոտայում գտնվող «Այսբերգ» ակումբում ապրիլի 6-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել:

Վահագ ու Դավիթ անունով երիտասարդներին գլխի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Մեր տեղեկություններով` ոստիկանները նշված ակումբից նույն օրը բերման են ենթարկել մի խումբ երիտասարդների, որոնցից մեկը խոստովանել է, որ ինքն է բաժակներով հարվածներ հասցրել հիվանդանոց տեղափոխվածների գլխին: Դեպքը հասունացել է մանրուքների պատճառով: Նախնական վարկածով` նրանցից մեկը ուսով կպել է մյուսին, ինչին հաջորդել է թեժ պարզաբանումը, որի ընթացքում տղաները տաքացել են ու ձեռքն ընկած իրերով միմյանց հարվածներ հասցրել:

Ոստիկանությունից NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում նշել են, որ այժմ բերման ենթրակվածներ չկան: Ոստիկանութան Կենտրոնի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում,կատարվում է հետաքննություն: