Բնականաբար, մեր նպատակը սոցիալիզմի կառուցմանն անցում կատարելն է: Իսկ կողմնորոշիչն այժմ խորհրդային տարիների դրական փորձն է, գումարած կոմունիստական Չինաստանը, Լատինական Ամերիկայի երկրները, որոնք սոցիալիզմի կառուցման ճանապարհն են ընտրել: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցի  հետ զրույցում հայտարարել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

Անդրադառնալով Հայաստանի կոմունիստական կուսակցության նախընտրական ծրագրին, որը կհրապարակվի օրերս, Թովմասյանը նշել է, որ անհրաժեշտ է օրենք ընդունել,  որը ծեր թոշակառուներին, պատերազմի եւ աշխատանքի վետերաններին թույլ կտա անվճար բուժում ստանալ:

Կոմունիստները նաեւ կողմ են բոլոր բնագավառներում հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը, տնտեսության ռազմավարական կարեւոր  ոլորտների ազգայնացմանը: Թովմասյանի խոսքով` անհրաժեշտ է նաեւ անել ամեն հնարավորը բանակում բացթողումներն արմատախիլ անելու համար, որը վերջին 20 տարիներին Հայաստանի գլխավոր ձեռքբերումն է:  «Մենք բոլոր հնարավոր միջոցներով կպաշտպանենք հայկական եւ ռուսական բանակների միությունը եւ ամբողջ ուժով կխոչընդոտենք Հայաստանի` ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին անդամակցելուն», - ընդգծել է Թովմասյանը: