Թուրքիայի Սաքարիա նահանգի Փամուքօվայի շրջանում ժանդարմերիայի զորամասում ապրիլի 8-ի երեկոյան ծառայողների միջեւ խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Փամուքօվայի զորամասում ծեծկռտուքի հետեւանքով 6 զինծառայողների տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։

Զորամասում տեղի ունեցածի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։