Լեգենդար Beatles խմբի բացառիկ լուսանկարները կհրապարակվի հավաքական ալբոմում` նվիրված խմբի ստեղծված 50-ամյակին: Աշխատանքների հեղինակը Հարի Բենսոնն է, ով սերտ կապ է ունեցել Beatles-ի հետ 1964-ին Եվրոպա եւ ԱՄՆ կատարած համերգային շրջագայությունների ժամանակ: Լուսանկարներից շատերը առաջին անգամ են հրապարակվում:
Բենսոնի լուսանկարներից առավել հայտնի է «բարձերով մարտը», ինչպես նաեւ խմբի անդամների անսպասելի հանդիպումը բռնցքամարտիկ Կասիուս Քլեյի հետ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























