Ավստրալիայի եւ Չինաստանի մի խումբ գիտնականներ սառը պլազմայի շարժական գեներատորի փորձարարական տարբերակ են ստեղծել, որն աշխատում է 12 վոլտանոց մարտկոցով: Նման գեներատորն անվնաս է մարդկային մաշկի, բայց վտանգավոր` դրանում գտնվող մանրէների համար: Այն նախատեսված է հատուկ ախտահանման համար:

Համակարգը ձեւավորում է 100 նանովայրկյան շարունակականությամբ էլեկտրական պարպումներ` 20 կՀց կրկնման հաճախականությամբ: Այդ պարպումները սովորական օդում ընդամենը 20-23 °C ջերմաստիճանով պլազմա են ստեղծում:

Սարքի փորձարկման համար դրա հեղինակներն աճեցրել են համարյա 30 միկրոմետրանոց ամուր թաղանթ  Enterococcus faecalis-ի մանրէից: Այն կազմված է եղել մանրէների 17 շերտից, հաղորդում է  «Նարոդնայա գազետան»:

Սարքի ազդեցությունից հինգ րոպե անց պլազման ներթափանցել է այդ թաղանթի ամենաներքին շերտը եւ հաջողությամբ չեզոքացրել բոլոր միկրոօրգանիզմները: Իսկ նրանցից մի քանի տեսակների համար, ավելացնում են լապտերիկի ստեղծողները, բավական կլիներ նաեւ շարժիչի տասնյակ վայրկյան աշխատանքը: