Հայաստանում կառավարման ձեւը պետք է փոխվի`նախագահականից վերածվելով խորհրդարանականի: Այդ մասին ապրիլի 9-ին հայտարարել է ԱԺ` ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը` ներկայացնելով ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրը:
Նա հավելել է, որ նախագահական համակարգը հանգեցրել է նախագահական աթոռի շուրջ ֆավորիտների խմբի ձեւավորմանը, որը ուզուրպացնում է պետական ողջ ռեսուրսները: Պետք է ապակենտրոնացնել իշխանությունը: Անհրաժեշտ է հանրապետությունում հաստատել խորհրդարանական համակարգ:
«Կան երկրներ, որոնք լավ փորձ են գրանցել խորհրդրարանա-նախագահական կամ նախագահական կառավարման համակարգով: Սակայն այդ երկրներն ունեն ավանդական ժողովրդավարական միտումներ: Մեր դեպքում երեք նախագահների կառավարման ընթացքում իրադրությունը չի փոխվում: Մենք պետք է պետություն ունենանք, որը անկախ իշխանափոխությունից, կընթանա իր քաղաքական կուրսով: Կան երկրներ, որտեղ իշխանությունը կարող է փոփոխվել ձախերի եւ աջերի միջեւ, բայց երկրները շարունակվում են շարժվել առաջադրված կուրսով: Մենք դա չունենք հիմա»,-ասել է Ռուստամյանը:
Առաջին հերթին, նա նշել է, որ պետք է վերջ դնել իշխանությանը կենտրոնացմանը իշխող կուսակցության ձեռքում: «Հենց դրա պատճառով է, որ իշխող ուժը սերտաճում է պետությանը, քանի որ իշխանության համար գոյության իմաստը ինքնավերարտադրումն է: Դրա համար էլ իշխող ուժը չի ցանկանում կենտրոնական գործառույթների որոշակի հատվածը փոխանցել ընդդիմությանը: Մեզ պատասխանում են` ինչու ենք մենք գալիս իշխանության, եթե ոչինչ չկա վերահսկելու: Մինչդեռ յուրաքանչյուր ընդդիմության գոյության իմաստն այն է, որ թերություններ գտնի իշխանության աշխատանքի մեջ`ելնելով հասարակության շահերից: Այդ ժամանակ հասարակությունը արդար կդատի երկուսի աշխատանքը եւ ընտրություն կկատարի: Հակառակ դեպքում ընտրությունները դառնում են անիմաստ»,-հայտարարել է Ռուստամյանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























