Թուրքիայի ԱԳՆ-ը ԶՈՒ գլխավոր շտաբի հետ համատեղ գաղտնի ծրագիր է մշակում՝ Սիրիայում Անանի պլանի ձախողման դեպքում Թուրքիայի գործողությունների համար։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիան Սիրիայում Անանի պլանի ձախողումից հետո 2 իրավիճակների դեպքում նախատեսում է թուրք-սիրիական սահմանին՝ Սիրիայի տարածքում ստեղծել «անվտանգության գոտիներ», որոնց անվտանգությունը ապահովելու է թուրքական բանակը։

Նշվում է, որ Թուրքիան կանցնի «ճգնաժամային տարբերակի» կիրառմանը, եթե Հալեպում կամ Թուրքիային սահմանակից այլ բնակավայրերում քաղաքացիական անձանց դեմ սկսվեն զանգվածային կոտորածներ կամ եթե Թուրքիա պատսպարված սիրիացի գաղթականների թիվը անցնի 50 հազարը։

Թուրքական իշխանությունները պնդում են, թե Սիրիայի տարածքում ստեղծվելիք բուֆերային գոտիների համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման անհրաժեշտությունը չկա։