Երկու միլիոն ստեռլինգ արժողությամբ չինական արվեստի գործեր են գողացվել Մեծ Բրիտանիայի Դարեմի համալսարանի թանգարանից:

Կողոպտիչները թանգարան են մտել ապրիլի 5-ի երեկոյան: Գողացվել են թանկարժեք արձանիկներ եւ գավաթ, որը թվագրվում է Ցին դինաստիայի (1644 - 1911) կառավարման ժամանակահատվածով, հաղորդում է «Նաշի օստրավա»-ն:

Ապրիլի 8-ին, ինչպես հաղորդում է The Guardian-ը, ոստիկանությունը ձերբակալել է երկու տղամարդու եւ մեկ կնոջ, ովքեր կասկածվում էին արտեֆակտերի գողացման մեջ: Սակայն թանգարանային նմուշները մինչ այժմ չեն հայտնաբերվել:

Դարեմի համալսարանի թանգարանում դա գողության առաջին դեպքը չէ: Ամենահայտնի դեպքը 1998 թ. Ուիլիամ Շեքսպիրի պիեսի հրատարակության գողությունն է: Այդ կողոպուտի համար կողոպտիչ Ռայմոնդ Սքոթը դատապարտվել էր ազատազրկման: 2012-ին նա մահացել էր բանտում: