Բրիտանացի արքայազն Չարլզի կնոջը տիկնոջ տիտղոս է շնորհվել. Էլիզաբեթ 2-րդ թագուհին Քամիլա Փարքեր Բոուլին  շնորհել է Մեծ Խաչի տիկին (Dame Grand Cross) տիտղոսը: Այն Մեծ խաչի` թագավորական վիկտորյանական բարձրագույն կարգի ասպետական կոչման կանացի տարբերակն է:

Պարգեւի մասին տեղեկավությունը տարածվել է Բուքինհեմյան պալատի մամլո ծառայության կողմից`  Քամիլայի եւ Ուելսի արքայազն ամուսնության յոթերորդ տարեդարձի նախօրեին: Ըստ թագավորական ընտանիքի ներկայացուցչի տվյալների` Քորնուոլյան դքսուհին արտոնությունները կստանա ավելի ուշ, հայտնում է polit.ru-ն` վկայակոչելով The Telegraph-ն: Շքանշանը տրվում է միապետին մատուցած մեծ ծառայությունների դիմաց: