Բրիթնի Սփիրսի փեսացու Ջեյսոն Թրավիքը նրա խնամակալն է դարձել: Իշխանությունների որոշման համաձայն` տղամարդը երգչուհու նկատմամբ «իրավական լիակատար վերահսկողություն» է ստանում:

Ճիշտ է, երգչուհու ֆինանսները նա չի տնօրինի, սակայն կնոջ բարոյահոգեբանական եւ առողջական վիճակի, ինչպես նաեւ նրա արարքների պատասխանատվությունը կդրվի նրա վրա: Բացի այդ, համաձայն օրենքի, Թրավիքը իրավունք կունենա երգչուհուն թելադրել, թե ինչ հագնի, ինչով սնվի եւ ինչ դեղամիջոցներ ընդունի, հաղորդում է dni.ru-ն:

Ոմանք այս բազմանշանակ որոշումը բացատրում են նրանով, որ Բրիթնիի հարազատներն առայսօր կասկածում են նրա զգացմունքային կայունության վրա: Այլ կերպ ասած, նրանք կարծում են, որ Սփիրսը կարող է ցանկացած պահի կործանվել: Իբրեւ թե Բրիթնիի հայրն է պնդել, որպեսզի Ջեյսոնը նրա խնամակալը դառնա: Հայտնի չէ, թե Բրիթնին անձամբ ինչպես է վերաբերվում այդ որոշմանը: