Թուրքիայի Ամասիա նահանգի Չիղդեմլի գյուղի մոտ կամուրջով անցնելու ժամանակ հեռակառավարվող ականով պայթեցվել է ժանդարմերիայի զինծառայողներին տեղափոխող  մեքենան։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ պայթյունի հետեւանքով մահացել է զինվորականներից մեկը, վիրավորվել՝ 6-ը։

Պայթյունի կազմակերպման մեջ կասկածվում են PKK-ի զինյալները։