Լիբանանի եւ Սիրիայի սահմանին փոխհրաձգության արդյունքում սպանվել է Al-Jadeed հեռուստաընկերության օպերատոր Ալի Շաաբանը:

Այդ մասին հաղորդում է Reuters-ը` հղում անելով հեռուստաալիքի հայտարարությանը: Հաղորդվում է նաեւ, որ հեռուստաալիքի մեկ այլ աշխատակից, որի անունը չի հայտնվում, վիրավորվել է:

Դեպքը տեղի է ունեցել լիբանանյան Վադի Խալեդ շրջանում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: