Հունաստանում բյուջեն լցնելու յուրօրինակ միջոց են գտել. Ցանկացողները կարող են վարձակալել ոստիկանական մեքենա, իսկ դրա հետ մեկտեղ` նաեւ իրավապահներին:

Այդ ծառայության մեկ ժամն արժե 30 եվրո (40 դոլար): Ոստիկան կարելի է վարձել զանազան միջոցառումների ընթացքում անվտանգությունն ապահովելու համար, ինչպես նաեւ ֆիլմերի նկարահանումներին մասնակցելիս:

Ինչպես հստակեցրել է հունական ոստիկանության ներկայացուցիչը, նախկինում նման ծառայություններն անվճար էին, բայց տրամադրվում էին միայն բացառիկ դեպքերում, հաղորդում է  «ԲալտԻնֆոն»:

Հունաստանը վերջին տասնամյակի խոշորագույն անկումն է ապրում: Երկրի պետական պարտքը 350 մլրդ եվրո է: