Ֆրանսիայի հայ համայնքը մտադիր չէ առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում հանդես գալ մեկ որոշակի թեկնածուի օգտին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչ Ալեքսիս Գովջյանը՝ նշելով, որ նախագահական ընտրություններում միասնականորեն մեկ թեկնածուի օգտին հանդես գալու վերաբերյալ որեւէ տեղեկություն չկա։
«Ինչպես Ֆրանսիայի մյուս քաղաքացիների, այնպես էլ հայ համայնքի ներկայացուցիչներն ունեն սեփական կարծիքն ու ընտրելու իրենց իրավունքը։ Մենք չենք քվեարկելու մեկ առանձին թեկնածուի օգտին»,- հայտնեց Գովջյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին պաշտոնապես մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը։ Ընտրությունների առաջին փուլը նշանակված է ապրիլի 22-ին։ Գործող նախագահ Նիկոլյա Սարկոզին գտնվում է առաջին եռյակի մեջ, որում են նաեւ սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը եւ ազգայնական Մարի լը Պենը։




























