Ավստրալացի հետազոտող Նորել Դեյլին պատրաստվում է փորձարկել սիդնեյական սարդերի եւ մորմերի թույնը` կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար: Նա մոտ 200 հազար դոլար դրամաշնորհ է ստացել Կրծքագեղձի քաղցկեղի ավստրալական ազգային հիմնադրամից:

Պրոֆեսորը պատրաստվում է թույնի մոլեկուլները քաղցկեղի բջիջների հետ նույն միջավայրում տեղակայել, իսկ հետո հետեւել ռեակցիային, հաղորդում է MedDaily-ն:

Գիտնականը հուսով է, որ թույնի մոլեկուլների բարդ խառնուրդը կարող է կանխել քաղցկեղի տարածումը եւ անգամ օրգանիզմից ամբողջությամբ հեռացնել չարորակ ուռուցքը: «Սարդի թույնը հակաքաղցկեղային միջոցի լավ հավակնորդ է: Ներկայումս անցկացվում են նախնական հետազոտությունները, այդ իսկ պատճառով վերջնական եզրահանգումների հրապարկման մասին դեռ վաղ է:  Սակայն մենք խաղադրույք ենք կատարում բնական թույնի վրա»,-ասել է պրոֆեսորը: