ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվող թոփ-մենեջերը 2011թ. դարձել է Apple ընկերության ներկայիս ղեկավար Թիմ Կուկը:

Նրա տարեկան պարգեւավճարը կազմել է 376 միլիոն դոլար` ընկերության բաժնետոմսերի տեսքով, այսինքն` օրական մեկ միլիոն դոլար: Հարկ է նշել, որ Կուկը կարող է իրացնել Apple-ի բաժնետոմսերը միայն 2016թ., այն էլ միայն կեսը: Իսկ երկրորդ կեսը կարող է վաճառել 2021թ.:

Կուկի բաժնետոմսերի փաթեթը ներկայումս գնահատվում է 634 մլն դոլար:

Երկրորդ տեղում Լարրի Էլիսոնն է Oracle-ից` 77,6 միլիոն դոլարով, իսկ երրորդը` Ռոնալդ Ջոնսոնը` JC Penney ընկերությունից (53,3 մլն):

Ամերիկյան խոշոր ընկերությունների ղեկավարի միջին աշխատավարձը կազմում է 14,4 միլիոն դոլար: