Մոսկովյան դատարանը հեռակա կարգով կալանավորման թույլտվություն է տվել Վլադիմիր Պուտինի նկատմամբ մահափորձի պատրաստման կասկածյալներին, հաղորդում է «Վեդոմոստին»: Կասկածյալները Ղազախստանի քաղաքացի Իլյա Պյանզինը եւ Գրոզնիից Ադամ Օսմաեւն են:
Դատարանը որոշել է նրանց համար հեռակա կարգով որպես խափանման միջոց ընտրել կալանքը` երկու ամիս ժամկետով: Ժամկետը կհաշվարկվի` կասկածյալների ռուսաստանյան իշխանություններին փոխանցելու պահից:
Հանցագործները կալանավորվել են Ուկրաինայի եւ Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից փետրվարի սկզբին Օդեսայում: Նրանց ցուցմունքներից պարզ է դարձել, որ նախագահական ընտրություններից անմիջապես հետո մահափորձ են պատրաստել Պուտինի նկատմամբ:
Նրանց սպառնում է 20 տարվա ազատազրկում:




























