Facebook սոցիալական ցանցը որոշել է ձեռք բերել Instagram ֆոտոսերվիսը: Facebook-ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգն իր էջում գրել է, որ համաձայնություն է կայացել Instagram-ը ձեռք բերելու եւ նրա տաղանդավոր թիմը Facebook-ի թիմի հետ միավորելու վերաբերյալ:
Facebook-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ գործարքի արժեքը մոտ 1 մլրդ դոլար է:
Մարկ Ցուկերբերգը նշել է, որ միավորումը չի ազդի Instagram-ի վրա, եւ վերջինս անկախ կլինի սոցիալական ցանցից:
Instagram-ն իրենից ներկայացնում է բջջային սարքավորումների համար նախատեսված հավելված, որը հնարավորություն է տալիս լուսանկարները տարբեր մշակումների ենթարկկել եւ դրանք հրապարակել Facebook-ի, Twitter-ի, Flickr-ի, Foursquare-ի, Posterous-ի եւ Tumblr-ի պրոֆիլներում, ինչպես նաեւ ուղարկել էլեկտրոնային փոստով: Instagram-ից օգտվողների թիվը վերջերս հասել էր 30 միլիոնի, հաղորդում է Lenta.ru-ն:




























