Թուրքիայի Սվասի քաղաքապետարանի ազգությամբ հայ 2 աշխատակցուհիները Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ այցելել են քաղաքապետ Դողան Ուրգյուփին:

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ` Սվասի քաղաապետարանում աշխատող Թալին Ասլանյանն ու Կարին Դուրմազգյուլերը Սուրբ Զատիկի կապակցությամբ այցելել են քաղաքապետին եւ նվիրել գաթա եւ ներկած ձվեր:

Սվասի քաղաքապետ Դողան Ուրգյուփը շնորհակալություն է հայտնել այցելության համար եւ շնորհավորել քաղաքապետարանի հայ աշխատակցուհիների Սուրբ Զատիկը: «Իհարկե, մահմեդականներն էլ քրիստոնյաներն էլ նույն Աստծուն են հավատում: Որպես մահմեդականներ պետք է հարգանքով վերաբերվենք նույն աշխարհագրական տարածքում ապրող այլ կրոնների հետեւորդներին: Հազար տարի է, ինչ միասին ենք ապրում եւ մեր ճակատագիրն էլ նույնն է»,-ասել է Սվասի քաղաքապետը: