ԿԺԴՀ-ում երկրի հիմնադիր Կիմ Իր Սենի 100-ամյակի պատվին պետական մրցանակներ են ստացել աշխատավորներն ու զինվորականները, ովքեր հավատարիմ են հեղափոխության նվիրական գաղափարներին: Ընդհանուր առմամբ, մրցանակներ են շնորհվել երկրի ավելի քան 640 քաղաքացիների:

Հարավային Կորեայի լրատվամիջոցները գրում են, որ այդ մեդալների օգնությամբ ԿԺԴՀ-ի նոր առաջնորդ Կիմ Չեն Ընը փորձում է ամրապնդել սեփական իշխանութունը եւ բարելավել իր վարկանիշը, գրում է «Ինտերֆաքսը»:

Մինչ իշխանության վերջնական անցումը Կիմ Չեն Ընին, Հյուսիսային Կորեայում տեղի կունենան մի շարք կարեւոր իրադարձություններ, որոնց գագաթնակետը կդառնա հրթիռի մեկնարկը, որը նախատեսված է ապրիլի 12-16-ը: