Պերուացի 10-20  աշխատավորներ «Սենդերո Լումինոսո» («Լուսավոր ճանապարհ») խմբավորման պատանդն են դարձել, որոնք պահանջում են իրենց առաջնորդի` «ընկեր Արտեմիոյի» ազատագրումը: Աշխատողներն առեւանգվել են  Camisea գազի  հանքավայրում: 

«Ընկեր Արտեմիո» մականունով Ֆլորինդո Ֆլորեսը ձերբակալվել էր փետրվարի կեսերին: Նրան սպառնում է ցմահ բանտարկություն ահաբեկչություններին եւ սպանություններին մասնակցելու համար, հայտնում է «Ռոսբալտը»:

«Սենդերո Լումինոսոն» ձեւավորվել է անցյալ դարի 60-ական թվականներին` պերուական ամենաաղքատ Այակուչո դեպարտամենտի համալսարանական դասախոսների եւ ուսանողների միջավայրում:

1980 թվականին այն վերաձեւավորվել էր զինված խմբավորման եւ սկսել էր ահաբեկչական գործունեություն ծավալել իշխանության ներկայացուցիչների դեմ:

90-ականների սկզբին ջախջախումից հետո խմբավորումն անցել էր ծառայության թմրանյութերի առեւտրով աբաղվողների մոտ: