Ապրիլիլ 10-ին` գիշերը ժամը 01:00-ի մոտակայքում, Հայաստանի ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ Մխչյան գյուղից Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի չորս անդամները` թունավորման նախանշաններով:

Ինչպես  NEWS.am-ին հաղորդեցին ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, տուժածներն են` Անժելան (1977 թվի ծնված), Արմանը (2000 թվի ծնված), Լիանան (2002 թվի ծնված) եւ Արտակը (2008 թվի ծնված): Բժիշկները նրանց վիճակը գնահատում են որպես միջին ծանրության: