Ճապոնիայի երկու խոշորագույն ավիաընկերությունները որոշում են ընդունել փոխել մի շարք չվերթների ուղղությունը`կապված հյուսիսկորեական հռթիռների հավանական մեկնարկի հետ: Որոշումը ընդունվել է ուղեւորների անվտանգության ապահովման նպատակով, ասված է Japan Airlines (JAL) եւ All Nippon Airways (ANA) ավիաընկերությունների կայք էջերում:
Ակնկալվում, որ դեպի Սինգապուր, Ջաքարթա եւ Մանիլա ինը չվերթների փոփոխման հետեւանքով կառաջանան չվերթների ուշացում 5-20 րոպեով, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Հիշեցնենք, որ Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունը հայտարարել է, որ ապրիլի 12-ից 16-ը ընկած ժամանակհատվածում հրթիռ է բաց թողնելու: Ճապոնիան կարծում է, որ դա բալլիստիկ հրթիռի քողարկված փորձարկում է, եւ մտավախություն ունի, որ բեկորները կարող են ընկնել իրենց երկրի տարածքում:




























