«Վեցյակի» հետ բանակցությունների նախօրեին Իրանի ափերին գտնվում էին ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու ավիակիրներ: «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը ներկայումս գտնվում է Արաբական ծովում, իսկ «Ինթերփրայզ» ավիակիրը շարժվում է Ադենի նեղուցի ուղղությամբ: Այդպիսով, ԱՄՆ-ը փորձում է լրացուցիչ ճնշում գործադրել ԻԻՀ-ի վրա:
Ավելի քան հարյուր ինքնաթիռ ունեցող ռազմական նավերի հետ մեկտեղ, Պենտագոնը այդ տարածաշրջանում ունի 15 հազար զինծառայող Քուվեյթում եւ 90 հազար` Աֆղանստանում, հաղորդում է «Ռոսիսկայա գազետա»-ն:
«Վեցյակի» եւ Իրանի միջեւ բանակցությունները տեղի կունենան ապրիլի 13-ից 14-ը Ստամբուլում:




























