Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Պետդումայի վավերացման է ներկայացրել հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների ձեւավորման եւ գործունեության կարգի վերաբերյալ համաձայնագիրը: Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

2010-ի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված այդ համաձայնագրի նպատակն է միջոցներ ձեռնարկել ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ձեւավորման եւ կատարելագործման ուղղությամբ, որը կապահովի հակազդեցություն հնարավոր ռազմական հարձակման, ինչպես նաեւ այլ սպառանլիքների դեպքում` պայմանագրի մեկ կամ մի քանի կողմերի հանդեպ: